Աշխարհ

30.04.2020 22:35


Կորոնավիրուսի պատճառով տուրիզմի ոլորտում Թուրքիայի եկամուտները նվազել են 11․4 տոկոսով

Կորոնավիրուսի պատճառով տուրիզմի ոլորտում Թուրքիայի եկամուտները նվազել են 11․4 տոկոսով

Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով էապես տուժել է զբոսաշրջության ոլորտը։ 2020թ․ առաջին քառորդում ոլորտի եկամուտները կրճատվել են 11․4 տոկոսով՝ կազմելով 41 մլրդ դոլար։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զբոսաշրությունից ստացվող եկամտի 80․6 տոկոսն ապահովվել է արտասահմանցի զբոսաշրջիկների այցելությունների հաշվին, իսկ 19․4 տոկոսը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցերի հաշվին։

Արտասահմանցի զբոսաշրջիկները նշված ժամանակահատվածում Թուրքիայում մեկ օրում ծախսել են միջինում 74 դոլար, իսկ արտերկրում բնակվող տեղացիները՝ 59 դոլար։

Հավելենք, որ Թուրքիայից արտերկիր մեկնող քաղաքացիների թիվը ևս 2020թ․ առաջին 3 ամիսներին նվազել է 13․6 տոկոսով՝ հասնելով 1․74 միլիոնի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը