Աշխարհ

28.04.2020 18:30


Գերմանացիները դիմակ չկրելու համար կտուգանվեն մինչև 10 000 եվրոյի չափով

Գերմանացիները դիմակ չկրելու համար կտուգանվեն մինչև 10 000 եվրոյի չափով

Գերմանիայում ընդունվել է նոր օրենք, որի համաձայն՝ տրանսպորտում, խանութներում և այլ հասարակական վայրերում դիմակ չկրելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն, գրում է The Guardian-ը։

Այսպես կոչված Maskenpflicht-ը՝ դիմակի տուրքը, արդեն սահմանվել է պետության 16 վարչատարածքային միավորներից 15-ում։ Մինչդեռ 16-րդ՝ Շլեզվիգ-Գոլշտեյն երկրամասում օրենքը ուժի մեջ կմտնի այս չորեքշաբթի։

25-ից մինչև 10 000 եվրոյի չափով տուգանքները կկիրառվեն դիմակ չունեցող բոլոր անձանց նկատմամբ., գումարի չափը փոփոխվում է՝ կախված երկրամասից։

Իշխանությունները հստակեցրել են, որ դիմակները կարող են նաև բժշկական չլինել։ Շարֆեր կամ թաշկինակներ նույնպես կարելի է օգտագործել։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը