Աշխարհ

24.04.2020 21:25


«Նենեգա, ես հիշում եմ այն ամենն, ինչ դու պատմել ես ինձ, և ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ»․ Մարգարիտա Սիմոնյան

«Նենեգա, ես հիշում եմ այն ամենն, ինչ դու պատմել ես ինձ, և ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ»․ Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թվիթերյան էջում ներկայացրել է Ցեղասպանությունից փրկված նախատատի պատմությունը:

««Ինչքան մարդ կա աշխարհում, այնքան տեսակի հիմարներ կան». ասում էր նախատատս (նենեգան)՝ Նարտուհի Ներսեսյանը: Նա գրել, կարդալ չի իմացել, սակայն սովորեցրել է ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, գրեթե բոլորից: Բացի նրանցից, որոնց ձեռքին յաթաղան կա»,-հիշել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ ողջ են մնացել իր նախատատ Նարտուհին և նրա փոքր քույրը՝ Ալիսան, որի պատվին ավելի ուշ անվանել են իր փոքր քրոջը: Քույրերի աչքի առաջ գլխատել են ծնողներին, քույրերին ու եղբայրներին: «Նրանց հայրը մահից առաջ հասցրել է նրանց մեկական ոսկեդրամ տալ: Նրանց երկուսին էլ, որոնք կապուտաչյա էին և բաց գույնի մաշկ ունեին, վերցրել են թուրք ընտանիքները: Նրանք թուրքական ընտանիքում են մեծացել, մինչև Նենեգային գտել են ողջ մնացած հարազատները և օգնել են փախչել Ղրիմ»,- գրել է Սիմոնյանը:

«Այսպես ընտանիքիս հորական կողմը հաստատվել է ռուսական Ղրիմում: Մենք չգիտենք, թե ինչ է պատահել նենեգայիս քրոջ՝ Ալիսայի հետ: Մյուս նախատատս Ցեղասպանության ժամանակ 5 տարեկան է եղել: Նախքան թուրքերն իրենց տուն կներխուժեին, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և կանգնեցրել պատի մոտ: Նա այդպես էլ մնացել է գորգի մեջ փաթաթված, մինչև որ նրան գտել են հարևան թուրքերը: Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո ոչ ճիշտ ռուսերեն խոսքը և այն ամենը, ինչ դու պատմել ես ինձ, և ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ»,-ավարտել է վերջինս:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը