Աշխարհ

22.04.2020 15:44


Շուլավերի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում (տեսանյութ)

Շուլավերի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում (տեսանյութ)

Մառնեուլիի շրջանի Շուլավերի գյուղի բնակիչները բողոքում են, քանի որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանափակումների պատճառով գյուղատնտեսական ապրանքները չեն կարողանում իրացնել: Նրանք սպասում են տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին և օգնություն են խնդրում:

«Մեզ ասում են՝ մնացեք տանը, բայց ինչքա՞ն: Բոլորս վարկեր ունենք: Ասում են, թե շաբաթը մեկ անգամ գալու են, արտադրանքը տանեն, բայց ու՞ր են: Մարդիկ հացի փող չունեն, ի՞նչ կարող ենք անել բանկային պարտքերի հետ», — ասում են ցուցարարները:

Դեպքի վայր են ժամանել Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին և խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը