Աշխարհ

21.04.2020 16:43


Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը. Worldometers.info

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը. Worldometers.info

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ախտահարվածների թիվը գերազանցել է 2,5 մլն-ը: Worldometers.info կայքի տվյալների համաձայն՝ ախտահարվածների թիվը հասել է 2 501 907-ի:

Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց թիվը 171 735 է, իսկ ապաքինվածներինը՝ 658 565:

Վարակակիրների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ 792 938 դեպք, որից 42 518-ը՝ մահվան ելքով: Մինչդեռ կորոնավիրուսի հետևանքով մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իտալիայում՝ 24 114 դեպք: Եվրոպայում վարակակիրների թվով առաջատարն Իսպանիան է՝ 204 178 դեպք:

Նշվում է, որ աշխարհում համավարակից առավել շատ տուժած երկրների շարքում են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանն ու Բելգիան:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը