Աշխարհ

09.04.2020 18:45


ԱՄՆ-ն մի շարք բժշկական պարագաներ գնելու համար դիմել է Թուրքիային

ԱՄՆ-ն մի շարք բժշկական պարագաներ գնելու համար դիմել է Թուրքիային

Կորոնավիրուսի համաճարակից այս օրերին ամենից մեծ վնաս կրող ԱՄՆ-ը Թուրքիայից բժշկական պարագաներ է խնդրել։

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ համավարակով պայմանավորված Թուրքիային նմանատիպ հայտ է ուղարկել ընդհանուր առմամբ 92 երկիր, որոնցից 32-ին Թուրքիան դրական պատասխան է տվել։

ԱՄՆ-ն էլ դեսպանատան միջոցով Թուրքիայի արտգործնախարարությանն է փոխանցել անհրաժեշտ բժշկական պարագաների ցանկը, որոնք ԱՄՆ–ը առաջարկել է գնել կամ փոխանակել։

Ցանկում տեղ գտած պարագաներից են բժշկական օճառը, վիրահատական դիմակները, ձեռնոցները, բժշկական խալաթներն և ծածկոցները, ակնոցները, հակավիրուսային պատվաստանյութերը, շնչառական սարքերը, շարժական ռենտգեն համակարգերը, անզգայացման սարքերը և այլն։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ը առաջին տեղում է։ Երկրում մինչ օրս համավարակից ավելի քան 12․800 մարդ է զոհվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը