Աշխարհ

07.04.2020 15:55


Մոսկվայում մահացել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում մահացել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում մահացել է հայազգի գիտնական, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ 72 տարեկանում մոսկովյան «Նովոմոսկովսկիյ» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գիտնական, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյանը: Դեսպանատան անունից սրտանց ցավակցում ենք հայտնի գիտնականի հարազատներին ու մտերիմներին:

Միշիկ Ղազարյանը ֆիզիկոս էր և համարվում է սպեկտորի տեսանելի շրջանի համար ամենավառ իմպուլսային լազերի ստեղծողը: Այդ հայտնագործության համար նա 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի: Մինչ մահը Ղազարյանն աշխատում էր Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում»,-ասված է դեսպանատան տեղեկագրում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը