Աշխարհ

30.03.2020 17:04


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Մարտի 28-ին Ադրբեջանում մահացել է ԶՈւ պայմանագրային զինծառայող 30-ամյա Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev), որը մահվանից 6 օր առաջ Գյանջայի իր տանը բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել։

Այս մասին հայտնի է դարձել սոցցանցերի ադրբեջանական գրառումներից։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 15 կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը