Կարծիք

21.02.2020 11:43


Լեգիտիմության հերթական ճգնաժամը

Լեգիտիմության հերթական ճգնաժամը

Ե՞րբ է սկսվել անկախ Հայաստանում օրինականության, նաև, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմության ճգնաժամը։

Անկախ 1990 թ․ ՀՀ ԳԽ, ինչպես նաև 1991թ․ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած թերություններից ու խախտումներից՝ ընտրությունների արդյունքները գուցե ոչ այնքան օրինական էին, սակայն հասարակության համար՝ ընդունելի, այսինքն՝ լեգիտիմ էին։

1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև 1996թ․ նախագահական ընտրությունները Հայաստանում ստեղծեցին ինչպես օրինականության, այնպես էլ լեգիտիմության ճգնաժամ, որը և չհաղթահարվեց, ընդհուպ մինչև 2018թ․ զանգվածային ճնշման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը և նույն թվականի դեկտեմբերին կայացած և օրինական և լեգիտիմ ընտրությունները։

Նոր իշխանությունները օրինականության խախտումն ու լեգիտիմության առաջին կորուստն ունեցան 2019թ․ մայիսին՝ վարչապետի կոչով դատարանները շրջափակելով։

Սակայն, արդեն 2020թ․ ապրիլի 5-ին հանրաքվեի դրված հարցը, անկախ արդյունքներից, իշխանությանը դարձնում է ոչ օրինական և ոչ լեգիտիմ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը