Կարծիք

19.02.2020 18:14


Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու

Կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտելու
Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ։ Սա է հրամայականը։
Արդեն շուրջ 1,5 տարի է ինչ Նախագահ Քոչարյանի և մյուսների գործը քննվում է դատարանում, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս դատական պրոցեսը ոչ թե Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն է ուղղված, այլ ճիշտ հակառակը՝ փաստերի կոծկմանն և պատմության վերաշարադրմանը։
Վերջին շրջանում բազում նոր տեսանյութեր են լույս տեսնում, բայց որևէ բան տեղի չի ունենում։ Յուրաքանչյուր նոր տեսանյութի ի հայտ գալուն հետ սպասում էի այդ ողբերգական օրվա տուժածների և զոհերի հարազատների ցասմանը առ այն, որ պետք է անհապաղ նոր գործեր բացվեն։ Բայց արի ու տես, որ իրենք դրա փոխարեն ջանասիրաբար մասնակցում են մի դատավարության, որն որևէ կապ չունի զոհերի հետ։ Մարդկային մակարդակում շատ դժվար է այս ամենը ընդունել և հասկանալ։
Մեկ բան ակնհայտ է. կան 10 զոհեր և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն բացահայտել այդ մարդկանց սպանությունները։ Մնացածը քաղաքական, զավեշտի նմանվող խաղեր են։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը