Կարծիք

18.02.2020 12:21


Թե բա՝ փաստը մնում է փաստ

Թե բա՝ փաստը մնում է փաստ

Այն հանգամանքում, որ Արցախի բանակցային գործընթացը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, համոզվել ենք քանիցս, բոլորս առավել հետաքրքիր ու հետևողական ենք եղել հանդիպումներից հետո արվող հայտարարությունների և հնչող կարգավորման պնդումների նկատմամբ։

Հիմա, ըստ էության, Նիկոլի կողմից առհասարակ անհեթեթ էր Տիգրան Մեծի մասին խոսակցություն սկսելը, քանի որ այդ հանգամանքն ընդհանրապես վիճելու ու քննարկման նյութ դարձնելու կարիք բնավ չուներ։ Առավել ևս, երբ պատմական իրադարձություններին նա չի տիրապետում: Բացակայում էին նորմալ փաստարկված պնդումները և թեմայի վերաբերյալ հստակ հիմնավորումները։ Նիկոլը իր խոսքում ոչ մի անդրադարձ չարեց Բաքվի և Սումգայիթի ջարդերին, այնինչ Իլհամը հերթական անգամ միջազգային հարթակից հնչեցրեց Ստեփանակերտի՝ ադրբեջանական քաղաք լինելու և Ադրբեջանի ու ցարական Ռուսաստանի միջև «կնքված» ինչ-որ անհայտ պայմանագրերի մասին։ Իլհամի պարագայում ամեն ինչ հստակ է ու հասկանալի՝ նա դնում է միայն տարածքային ամբողջականության հարցը, այն «հիմնավորելով» պատմաքաղաքական ու իրավական բացահայտ ստերով: Դա իրականում փաստարկների սակավության հետևանք է, ինչը չի կարելի ասել հայկական կողմի մասին: Նիկոլը լիովին չօգտվեց այդ հանգամանքից: Անհրաժեշտ էր փաստարկները շարադրել հստակ ու հասկանալի բոլորի համար: Այս ամենը վկայում են նրա մասին, որ Նիկոլը չի տիրապետում Արցախի բանակցային գործընթացին, և այն հանդիսանում է նրա աքիլեսյան գարշապարը։ Նիկոլը բառացիորեն ոչ մի խոսք չասաց Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ, ինչը, շատերի համոզմամբ՝ ամենազորավոր փաստարկներից մեկն էր, երբ քնած ժամանակ կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը։ Այն, ինչ ներկայացրեց ֆեյսբուքյան իր էջում Նիկոլը՝ այն անվանելով «մյունխենյան սկզբունքներ», ընդամենը սիրողական մակարդակի շարադրություն էր հիշեցնում, քանի որ այնտեղ հստակ ամրագրված և հստակ փաստարկված ոչ մի սկզբունք գոյություն չունի, և այն, որ իշխանություններն ու իշխանամերձ մամուլը պնդում է, թե կարգավորումը տեղի կունենա այս սկզբունքների շրջանակում, գիտակից հանրության և փորձագիտական սեկտորի մոտ առաջացնում է ժպիտ, քանի որ նրա ներկայացրած «ստատուսի» մեջ ոչ մի սկզբունք իրականում գոյություն չունի։Նիկոլը իր ելույթում չհնչեցրեց անգամ այն կարևոր միտքը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Կարևոր է նշել նաև, որ ներկայումս բավականին լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, այդ թվում՝ տարածաշրջանային, և այս բուռն զարգացումների ֆոնին շատ կարևոր է ճիշտ դիրքավորվել և Արցախի հարցի հետ կապված ավելորդ սայթաքումներ, այդ թվում՝ խոսքային մակարդակում, թույլ չտալ։ Պետք է հաշվի առնել ռուսական շահերի բախումը, իրանական ու թուրքական գործոնները, ինչպես նաև՝ ԱՄՆ և ընդհանուր Արևմուտքի ռազմական ու քաղաքական հետաքրքրություններն ու նկրտումներն ինչպիսիք են։
Արդյոք ՀՀ օրվա իշխանությունն այս ամենի մեջ խորամուխ եղե՞լ է։

Հ.Գ. Ըստ էության քայլած իշխանության ագիտպրոպին հանձնարարված էր Նիկոլի գովքն անել՝ առանց բուն բովանդակության մեջ խորամուխ լինելու։ Հասկանալի է, որ այդ շոուն արվում է շարքային «անգրագետ Պողոս» քաղաքացիների համար ևս մեկ անգամ տեսարան ապահովելու և «Նիկոլի՝ դեմոկրատի» միֆը համապատասխան փաթեթավորմամբ մատուցելու համար։

На изображении может находиться: один или несколько человек и текст
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը