Աշխարհ

30.12.2019 13:01


Թբիլիսիի քաղաքապետը հրավիրել է Նոր տարին դիմավորել Առաջին հանրապետության հրապարակում

Թբիլիսիի քաղաքապետը հրավիրել է Նոր տարին դիմավորել Առաջին հանրապետության հրապարակում

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն բոլորին հրավիրում Է ամանորյա միջոցառման, որը դեկտեմբերի 31-ին տեղի կունենա Առաջին հանրապետության հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկանում եմ դեկտեմբերի 31-ին բոլորին հրավիրել Առաջին հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի գալա-համերգ, եւ մենք միասին կդիմավորենք Նոր տարին: Եկեք երեխաների հետ միասին, վերցրեք ձեզ հետ թոռներին: Բավականին հետաքրքիր ծրագիր Է լիենլու, հոյակապ հրավառություն»,-հայտարարել Է Կալաձեն:

Ավելի վաղ նա հայտնել Է, որ Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղեւորներին կսպասարկի անվճար: Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից 75 երթուղիներում 160 միավոր ավտոբուսներ կերթեւեկեն 30 րոպե միջակայքով: Նաեւ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին անվճար կսպասարկի Ռիքե - Նարիղալա ճոպանուղին: Այդ գրաֆիկով հասարակական տրանսպորտն ամանորյա գիշերը կաշխատի մինչեւ առավոտյան 4:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչեւ հունվարի լույս 1-ի գիշերվա 3:00-ն:

Կալաձեի խոսքով՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, 12:00-ից մինչեւ 00:00-ն Առաջին հանրապեության հրապարակում կգործեն ամանորյա ավանները: Կլինեն թատերական բեմադրություններ, համերգներ եւ ժամանցային միջոցառումներ, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը