Աշխարհ

12.12.2019 15:30


Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Թբիլիսիում պատգամավորներին բուժօգնություն է պահանջվել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն Է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում: Այդ մասին հայտնել Է պատգամավոր Նինո Ցիլոսանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շաժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում, ինչի պատճառով ընդհատվել Է օրենսդիր մարմնի աշխատանքը, պատգամավորները լքել են դահլիճը:
«Մեզանից շատերն իրենց վատ են զգում, մենք շտապօգնություն ենք կանչել: Փաստը, որ ինչ-որ թունավոր հեղուկ են լցրել, ակնառու Է»,-հայտարարել Է Ցիլոսանին լրագրողներին:
Ընդդիմադիրները դեկտեմբերի 12-ի առավոտից ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, նրանք հանդես են գալիս Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հաստատման դեմ: Թեկնածուների հաստատման շուրջ քվեարկությունը պետք Է կայանա օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը