Աշխարհ

11.12.2019 20:22


Էրդողանի ապագա մրցակիցն ընդգրկվել է «Bloomberg»-ի 50 ամենաջողակ անձանց ցուցակում

Էրդողանի ապագա մրցակիցն ընդգրկվել է «Bloomberg»-ի 50 ամենաջողակ անձանց ցուցակում

Ամերիկյան «Bloomberg» գործակալության Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ընդգրկել է 2019-ի աշխարհի ամենահաջողակ մարդկանց ցուցակում:

Նշվում է, որ «Bloomberg 50» ցուցակը կազմվել է գործակալության՝ աշխարհի մի շարք երկրներում աշխատող թղթակիցների ու խմբագիրների քվեարկության արդյունքների հիման վրա:

«Bloomberg»-ը Իմամօղլուի մասին գրել է, որ վերջինս հունիսի 23-ին Ստամբուլի ընտրությունների ժամանակ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ի հեճուկս իր թեկնածուին քաղաքապետ դարձնելու Էրդողանի ու նրա թիմակիցների ջանքերի:

Գործակալությունը գրել է, որ Իմամօղլուն մարտահրավեր է նետում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններում լինելու նրա գլխավոր մրցակիցը:

2019-ին գրանցած հաջողությունների համար ցուցակում ընդգրկվել են այնպիսի անհատներ, ինչպիսիք են աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան, instagram-ի ֆենոմեն Քայլի Ջենները, համաշխարհային ճանաչում ձեռք բերած շվեդ էկոակտիվիստ 16-ամյա Գրետա Թունբերգը, Նոր Զելանդիայի վարչաապետ Ջասինդա Արդերնը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը