Աշխարհ

09.12.2019 10:18


«Միսս աշխարհ» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը

«Միսս աշխարհ» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել Է «Միսս աշխարհ» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է միջոցառման պաշտոնական կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ Է: «Նա սոցցանցերում իր աշավը նվիրել Է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես Է գալիս բնական գեղեցկության օգտին եւ կանանց կոչ Է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,-ասված Է Զոզիբինի Տունցիի պրոֆայլում:
Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաեւ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը եւ մեքսիկուհի Սոֆյա Արագոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը