Աշխարհ

08.12.2019 08:50


Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է (տեսանյութ)

Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է (տեսանյութ)

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսն անսպասելիորեն անջատվել է երկու առաջնորդների ներածական խոսքից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջացավ [էլեկտրականությունը]»,-կատակել է Պուտինը։

«Դա Դիմա Պեսկովն է, ես գիտեմ»,-իրեն չի կորցրել Լուկաշենկոն։

Պատվիրակությունների ներկայացուցիչները նույնպես մասնակցել են զվարճանքին։ Բանակցությունները շարունակվել են։

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը սկսվել է դեկտեմբերի 7-ին Սոչիում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում Պուտինը և Լուկաշենկոն պետք է քննարկեն Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան՝ ներառյալ «ճանապարհային քարտեզները» և գազի հարցերը, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծեր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը