Աշխարհ

29.11.2019 10:09


«Ռոմա»-ն հաղթեց թուրքական ակումբին. Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ

«Ռոմա»-ն հաղթեց թուրքական ակումբին. Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում իտալական «Ռոմա»-ին հյուրընկալվելով «Ստամբուլ Բաշակշեհիրի»-ին հաղթեց խոշոր հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «գայլերը» բացեցին խաղի հաշիվն առաջին կեսի 30-րդ րոպեին, երբ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վերետուն: Մինչ թիմերը կգնային ընդմիջման «Ռոմա»-ն խփեց ևս երկու գոլ: Աչքի ընկան Կլուվերտը և Ջեկոն: «Ստամբուլ Բաշակշեհիրի»-«Ռոմա»՝ 0:3:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ 2 ամսվա դադարից հետո փոխարինման դուրս եկավ 7-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն J խմբում ունի 8 միավոր և Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ առաջատարն է:

Այս խորագրի վերջին նյութերը