Աշխարհ

23.10.2019 12:41


Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu)։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական Haqqin.az և virtual.az լրատվակայքերի թղթակից Էմիլ Մամմեդովը, նշելով, որ Բադալովն այսօր հուղարկավորվել է իր բնակավայր Նեֆթչալայում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 40 կորստի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը