Լրահոս

19.09.2019 11:25


Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ղ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բաժանարար հատվածում գտնվող գովազդային վահանակի սյանը:

Վարորդը և ուղևորը՝ Վահագն Գ.-ն (ծնված 1984 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Գոռ Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վահագն Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը