Լրահոս

13.09.2019 16:48


Տավուշում տուն է այրվել

Տավուշում տուն է այրվել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է տուն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:24-ին, մարվել՝ 23:46-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի տներից մեկում:

Այրվել են տան մուտքի փայտե դուռը, հյուրասենյակում՝ 1 բազմոց և 2 բազկաթոռ, նախասրահում՝ 1 երկտեղանի մահճակալ, 3 գորգ, պատշգամբի տանիքը (մոտ 8 քմ), 15 ներքնակ և տան տանիքից մոտ 50 քմ կառուցատարրեր:

Այս խորագրի վերջին նյութերը