Աշխարհ

06.09.2019 14:45


Ուկրաինացի պատգամավորները կռիվ են սարքել․ նիստն ընդհատվել է (տեսանյութ)

Ուկրաինացի պատգամավորները կռիվ են սարքել․ նիստն ընդհատվել է (տեսանյութ)

Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհաղորդակցության ազգային խորհրդի նիստում պատգամավորները կռիվ են սարքել՝ ռուսերենի պատճառով։

Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Ըստ հրապարակման, պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը իր ելույթը սկսել է ռուսերենով, որն էլ պատճառ է դարձել կոնֆլիկտի առաջանալուն։

Մեկ այլ պատգամավոր Օլգա Գերասիմյուկը պահանջել է դադարեցնել ռուսերենով խոսելը և շարունակել ուկրաիներենով, սակայն վերջինս հրաժարվել է։ Սկսվել է լեզվակռիվ և նիստը ընդհատվել է ընդմիջումով, կրքերը հանդարտեցնելու համար։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը