Աշխարհ

03.09.2019 14:23


Պատրուշևը Բաքվում կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ

Պատրուշևը Բաքվում կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը սեպտեմբերի 4-ին կայցելի Ադրբեջան, որտեղ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում:

«Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կայցելի Ադրբեջանի Հանրապետություն: Բաքվում Պատրուշեւն անվտանգության հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ոոսուբովի եւ երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը