Լրահոս

31.08.2019 11:09


Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է. սահմանվել է այլընտրանքային ճանապարհ

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է. սահմանվել է այլընտրանքային ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 31-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Այս խորագրի վերջին նյութերը