Աշխարհ

27.07.2019 17:59


«Երբ հայերը երգում են, կազակները լացում են»․ Սիմոնյանը ցույց է տվել երգող ատաման ամուսնուն

«Երբ հայերը երգում են, կազակները լացում են»․ Սիմոնյանը ցույց է տվել երգող ատաման ամուսնուն

RT ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր բաժանորդներին շարունակում է ներկայացնել ամուսնու հետ անցկացրած արձակուրդի մանրամասները։ Նա լուսանկար է հրապարակել, որում Տիգրան Քեոսայանը կազակական համույթի հետ երգ է կատարում։

Մարգարիտան մեկնաբանել է լուսանկարը․ «Կուբանում այսպիսի անեկդոտ կար». «Ե՞րբ են լացում կազակները», երբ հայերը երգում են` «Կուբան, դու մեր հայրենի՜քն ես»։

Ի դեպ` «Կուբան, դու մեր հայրենիքն ես, դարավոր մեր հսկան» ոչ թե պարզապես երգ է, այլ Կրասնոդարի երկրամասի իսկական օրհներգ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը