Աշխարհ

20.03.2017 18:47


Արքայազն Ուիլյամի նախկին սիրեցյալը թաքցնում է առաջնեկին (լուսանկարներ)

Արքայազն Ուիլյամի նախկին սիրեցյալը թաքցնում է առաջնեկին (լուսանկարներ)

Լրագրողները հազվադեպ են ներում հայտնիների «վրիպումները», ընդ որում՝ երբ նա ոչ թե շոու բիզնեսի ներկայացուցիչ է, այլ թագավորական ընտանիքի անդամ։ Նման բան է տեղի ունեցել արքայազն Ուիլյամի հետ, ով շվեյցարական Վերբյե հանգստի գոտում մի քանի օր անցկացնելու ընթացքում կարողացել է վնասել սեփական և ընտանեկան հեղինակությանը։

ԶԼՄ–ն վերհիշել է արքայազն Ուիլյամի՝ ենթադրելի գաղտնի հարաբերությունների մասին նախկին սիրեցյալ Ջեքա Քրեյգի հետ։ Չնայած նրան, որ վերջինս արդեն մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած է պրոֆեսոր Ջոնաթան Բեյլի հետ, լրագրողները ենթադրում են, որ Քրեյգի երեխայի հայրն ամենևին էլ նրա ամուսինը չէ, այլ արքայազն Ուիլյամը։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

Բնականաբար, ոչ մի պաշտոնական մեկնաբանություն ոչ ոք չի արել այդ հարցի շուրջ։ Նման վարկածը պայմանավորված է Քեյթ Միդլթոնին նախորդող Ջեքա Քրեյգի հղիության բացարձակ գաղտնի մթնոլորտով, ով ծննդաբերությունից անդամենը 4 ամիս հետո ամուսնացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը