Աշխարհ

08.12.2016 13:45


Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություններ տալու

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություններ տալու

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու Գերմանիայի օդանավակայաններից մեկում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըին ոստիկանության ծառայողների կողմից մի քանի ժամ սպասեցնելու և նրա նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberturk»–ին հղումով։

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ նշյալ վերաբերմունքի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում էր անձնագիրը, քանի որ, ըստ թուրքական կողմի, այն գողացվել էր:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն իր մտահոգությունն և դժգոհությունն է հղել Գերմանիայի դեսպանին:

«Այս երկրի խորհրդարանի փոխնախագահին և պատվիրակությանն այդտեղ դռան մոտ սպասեցնել ես տալիս: Այժմ նույն կերպ պատասխանելը անհրաժեշտություն չէ՞: Դրանից հետո ասում են՝ Էրդողանը բռնապետ է: Եթե դու քեզ թույլ ես տալիս իմ երկրի խորհրդարանի փոխնախագահի` կին պատգամավորի նկատմամբ իրականացնել նման սխալ գործողություններ, եթե քո ոստիկանությունը դա անում է, ապա ես էլ դրան նույնությամբ պետք է պատասխանեմ»,- ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը