Աշխարհ

07.12.2016 10:50


Կարո Փայլանը «գյավուր» բառի համար պարզաբանում է պահանջել Թուրքիայի փոխվարչապետից

Կարո Փայլանը «գյավուր» բառի համար պարզաբանում է պահանջել Թուրքիայի փոխվարչապետից

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «գյավուր» բառի համար պարզաբանում է պահանջել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշից։

«Ակոսի» փոխանցմամբ՝ Փայլանը Քուրթուլմուշին ուղղված գրավոր հարցադրման մեջ հիշեցրել է բառարաններում «գյավուր» բառի իմաստներն ու կյանքում օգտագործվող իմաստները և հետաքրքրվել է, թե փոխվարչապետը չի՞ մտածել, որ իր արտահայտությունով ատելության հողի վրա հանցանքների համար հող կնախապատրաստի։

Օրեր առաջ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, թե Թուրքիայի համար անկախությունը «գյավուրին» հենց «գյավուր» ասելն է։

Դրան հաջորդած արձագանքներից հետո փոխվարչապետը փորձել էր արդարանալ՝ նշելով, որ իրենք «գյավուր» ենք ասում բռնապետին, անարդարին, կայսերապաշտին։

«Դա ոչ մահմեդականների հետ կապ չունի»,–ասել էր Քուրթուլմուշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը