Աշխարհ

06.12.2016 16:35


Սկյուռը մեկ օրում 150 լամպ է թռցրել (տեսանյութ)

Սկյուռը մեկ օրում 150 լամպ է թռցրել (տեսանյութ)

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլում սկյուռը մեկ օրում 150 լամպ է թռցրել եղևնու լուսաշղթայի վրայից։ Տանտիրուհին՝ Մարգարեթ Րիքոնը, հասցրել է մի քանի տեսանյութ նկարահանել, որոնցում երևում է՝ ինչպես է կրծողը տարբեր գույների լամպեր տանում։

«Ուզում եմ հավատալ, որ փոքրիկ սրիկան այդ լամպերով զարդարում է իր հարմարավետ բույնը, բայց, ամենայն հավանականությամբ, նա կարծում է, որ դրանք լուսարձակող կաղիններ են՝ ուտելիք»,–ասել է Րիքոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը