Աշխարհ

02.12.2016 12:14


Էրդողանը՝ ԵՄ–ին. «Որքան հաց տաք, այնքան կոտլետ կստանաք»

Էրդողանը՝ ԵՄ–ին. «Որքան հաց տաք, այնքան կոտլետ կստանաք»

«Եթե մեր երկրի հանդեպ անիմաստ թշնամանքը մի կողմ թողնեն, մենք պատրաստ ենք ԵՄ անդամ դառնալ»,- Թուրքիայի նախագահական պալատում երկրի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրք առաջնորդը նշել է, որ եթե ԵՄ-ն դրական քայլեր ձեռնարկի ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի չեղարկման և փախստականների խնդրի կարգավորման հարցում, ապա Թուրքիան էլ իր կողմից դրական քայլեր կկատարի:

«Որքան հաց տաք, այնքան կոտլետ կստանաք»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում է ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը