Աշխարհ

30.11.2016 15:05


Կրեմլն Էրդողանից պարզաբանում է ակնկալում Ասադին իշխանազրկելու հայտարարության առնչությամբ

Կրեմլն Էրդողանից պարզաբանում է ակնկալում Ասադին իշխանազրկելու հայտարարության առնչությամբ

Կրեմլը բացատրություններ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Սիրիայի հարցով նրա վերջին հայտարարության առնչությամբ։ Թուրք առաջնորդը խոստովանել էր, որ Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելն է:

«Մենք, անշուշտ, հույս ունենք, որ մոտ ժամանակներս ինչ–որ բացատրություններ կլինեն այդ հարցով մեր թուրք գործընկերներից»,– ТАСС–ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդներին և Ռուսաստանի մոտեցումներին», -նշել է Պեսկովը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը միակ երկիրն է, որի Զինված ուժերը լեգիտիմ հիմունքներով են Սիրիայի տարածքում գտնվում՝ այդ երկրի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով»:

Իր հերթին ՌԴ ԱԳՆ խոսնակ խոսնակ Մարիա Զախարովան նկատել է, որ Մոսկվան հիմնվում է միայն Էրդողանի հրապարակային հայտարարությունների վրա, մինչդեռ Ասադի մասին նրա խոսքերը ձայնագրված չեն։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի խոսքով՝ Ասադի մասին Էրդողանի հայտարարությունը քննարկման թեմա կլինի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա այցի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը