Աշխարհ

16.11.2016 11:35


Քլինթոնը 1 միլիոն ձայնով առաջ է անցել Դոնալդ Թրամփից

Քլինթոնը 1 միլիոն ձայնով առաջ է անցել Դոնալդ Թրամփից

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրողների 1 միլիոն ձայնով առաջ է անցել իր մրցակից, ԱՄՆ ներկայիս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հաղորդում է «Politico»–ն։

Ընտրողների ձայների նախնական հաշվարկի տվյալներով՝ Քլինթոնին հաջողվել է հավաքել 61 963 234 ձայն, իսկ Թրամփին՝ 60 961 185 ձայն։ Ձայների հաշվարկը շարունակվում է Յուտա, Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգներում։ Միչիգան նահանգում քվեարկության արդյունքները դեռևս հայտարարված չեն։

Սակայն շնորհիվ անուղղակի ընտրակարգի, որում բնակչությունը քվեարկում է այս կամ այն թեկնածուին աջակցող ընտրիչների օգտին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ է գրանցել Դոնալդ Թրամփը։ Ընդ որում, հենց ինքը ընտրված նախագահը չի թաքցնում, որ համակարգը համարում է«արատավոր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը