Աշխարհ

09.11.2016 17:20


Օբաման Թրամփին Սպիտակ տուն է հրավիրել

Օբաման Թրամփին Սպիտակ տուն է հրավիրել

Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ գործող առաջնորդը շնորհավորել է հանրապետականին հաղթանակի կապակցությամբ և հրավիրել նրան Սպիտակ տուն։ Այս մասին գրում է «ntv.ru»–ն։

Նշվում է, որ նոյեմբերի 10-ն Օբաման ու Թրամփը կքննարկեն իշխանության փոխանցման ընթացքը։

Օբաման նաև դեմոկրատ Հիլարի Քլինթոնին է զանգահարել։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդն «իր հիացմունքն է հայտնել ողջ երկրում անցկացրած նրա ուժեղ ընտրարշավի կապակցությամբ»։

Հիշեցնենք՝ Թրամփն ընտրիչների 278 ձայնով դարձավ ԱՄՆ 45–րդ առաջնորդը։ Պաշտոնապես նա կնախագահի 2017–ի հունվարի 20–ից։

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ պատրաստ է հաղթանակի դեպքում անձամբ ուղեկցել Թրամփին երդմնակալության արարողության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը