Աշխարհ

09.11.2016 11:45


Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում (ուղիղ միացում, ֆոտոշարք)

Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում (ուղիղ միացում, ֆոտոշարք)

ԱՄՆ նոր նախագահ է դառնալու հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 276 ձայն անհրաժեշտ 270–ի փոխարեն։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

2017–ի հունվարի 6–ին Կոնգրեսը կհաստատի ընտրությունների արդյունքները։ Երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20–ին։

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը։ Այս մասին հայտնում է CNN–ը։

«Ես շնորհակալ եմ Հիլարի Քլինթոնին լավ ընկերակցության համար: Նա պայքարեց մինչև վերջ»,-հայտարարել է Թրամփը:

Հավելենք, որ Քլինթոնի պարտությունը նրա նախընտրական շտաբում ընդունել են արցունքներով։ Այդ լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը