Աշխարհ

09.11.2016 15:40


Պուտին. «Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել ԱՄՆ–ի հետ հարաբերությունները վերականգնելու համար» (տեսանյութ)

Պուտին. «Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել ԱՄՆ–ի հետ հարաբերությունները վերականգնելու համար» (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամեն ինչ անել ԱՄՆ–ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է «Вести.Ru»–ն։

«Ռուսաստանը պատրաստ է անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու ԱՄՆ–ի հետ հարաբերությունները հաստատուն հետագիծ»,–հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ դա դյուրին ճանապարհ չի լինելու։

«Մենք լսել ենք նախընտրական հայտարարություններն ԱՄՆ նախագահի թեկնածու եղած ժամանակ, որոնք ուղղված էին Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների վերականգնմանը։ Մենք հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս, որ դա դյուրին ճանապարհ չի լինելու՝ հաշվի առնելով այն դեգրադացիան, որում, ցավոք, հայտնվել են ԱՄՆ ու ՌԴ հարաբերությունները»,–հստակեցրել է Պուտինը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը