Աշխարհ

09.11.2016 14:20


Թրամփը խոստացել է իրականացնել ամերիկյան երազանքը

Թրամփը խոստացել է իրականացնել ամերիկյան երազանքը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփն իր առաջին ելույթում խոստացել է իրականություն դարձնել ամերիկյան երազանքը։

Նա հայտնել է ԱՄՆ ենթակառուցվածքները վերականգնելու և միլիոնավոր նոր աշխատատեղեր բացելու մասին։

«Ես խոստանում եմ, որ կարդարացնեմ ձեր սպասելիքները։ Ես սիրում եմ այս երկիրը»,–հայտարարել է Թրամփը։

Թրամփը հավելել է, որ ավելի լուսավոր ապագա է ուզում ամերիկացիների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը