Աշխարհ

09.11.2016 10:50


ԱՄՆ նախագահական ընտրությունների պատճառով համաշխարհային շուկայում խուճապ է սկսվել

ԱՄՆ նախագահական ընտրությունների պատճառով համաշխարհային շուկայում խուճապ է սկսվել

ԱՄՆ նախագահական ընտրություններին Դոնալդի Թրամփի էլ ավելի հավանական թվացող հաղթանակը նոյեմբերի 9–ին լայնածավալ ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկայում։ Ներդրողները սկսել են վաճառել զարգացող շուկայի հետ կապված իրենց բաժնետոմսերն ու ակտիվները և գնալ դեպի պաշտպանողական ակտիվներ՝ ոսկի, իեն, քանի որ հանրապետականի հաղթանակը բազմաթիվ շուկաներում ստեղծում է բարձր աստիճանի անորոշություն։ Այս մասին հայտնում է «INTERFAX.RU»–ն։

Մեքսիկական պեսսոյի անկումը, որը դարձել է Թրամփի հաղթանակի հավանականության ցուցիչը, դարձել է ռեկորդային վերջին 20 տարիների ընթացքում։ Իենն էլ ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 3%–ով։

Դոլարը նվազում է շվեյցարական ֆրանկի հանդեպ, նավթը էժանանում է 3,5%–ով։ Միևնույն ժամանակ, աճում են ամերիկյան «Treasuries»–ների գները, ոսկու ֆյուչերսները թանկացել են 4%–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը