Աշխարհ

08.11.2016 18:00


Մակակա կապիկն ԱՄՆ նախագահ է ընտրել (տեսանյութ)

Մակակա կապիկն ԱՄՆ նախագահ է ընտրել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համար «խաղադրույք» են անում նաև կենդանիների միջոցով։ Նրանց ներգրավմամբ գուշակություններ անելու այս ինքնատիպ «նորաձևությունն» առաջ էր եկել այն բանից հետո, երբ ֆուտբոլային խաղերի արդյունքների ճիշտ գուշակմամբ հայտնի դարձավ Պաուլ ութոտնուկը։

Պաուլի մահից հետո վերջինիս հաջողությունը ոչ ոք չի կարողացել կրկնել։ Սակայն նրանք, ովքեր չափազանց անհամբեր են, որոշել են ԱՄՆ նախագահի ընտրության հարցում կրկին դիմել կենդանիների բնազդների օգնությանը։

Չինական Գեդա կապիկն իր հավանությունը տվել է Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին։ Կապիկը պետք է ընտրեր 2 բանանի միջև, որոնք դրված են եղել Քլինթոնի և Թրամփի դիմանկարների հետևում։ Ընդ որում, կատարած ընտրությունից հետո մակական անգամ համբուրել է Թրամփի նկարը։ Այս մասին հայտնում է «Channel News Asia»–ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրենց կանխատեսումներն են արել նաև Կրասնոյարսկի «Роев ручей» կենդանաբանական այգուց վագր Յունոնան և սպիտակ արջ Ֆելիքսը։ Նրանց առաջարկել են մսով և ձկով լցոնած դդումներ, որոնց վրա եղել են ԱՄՆ նախագահի թեկնածուների նկարները։

Արդյունքում՝ վագրը ընտրել է Հիլարի Քլինթոնին, իսկ արջ Ֆելիքսը կասկածներից հետո իր նախընտրությունն է տվել Դոնալդ Թրամփին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը