Աշխարհ

06.11.2016 13:03


Լոնդոնում հակակառավարական ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)

Լոնդոնում հակակառավարական ցույց է տեղի ունեցել (տեսանյութ)

Լոնդոնում կայացած միլիոնավոր դիմակների երթի ժամանակ շուրջ 50 մարդ է ձերբակալվել։ Գայ Ֆոքսի ավանդական երթին մի քանի հազար մարդ է մասնակցել։ Այն ավարտվել է խորհրդարանի շենքի մոտ։ Ցույցի մասնակիցները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ։

«Россия 24»-ը հայտնում է, որ սկզբում ամեն ինչ հանդարտ է ընթացել, սակայն հետո երիտասարդները վեճի են բռնվել երթն ուղեկցող ոստիկանների հետ։ Քաշքշուկ է սկսվել։

Նշենք, որ նմանօրինակ երթ էր տեղի ունեցել նաև Վաշինգտոնում, սակայն այնտեղ իրավապահների կողմից ուժ գործադրելու կարիք չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը