Աշխարհ

06.11.2016 11:49


Անվտանգության աշխատակիցները ելույթի ժամանակ շտապ տարհանել են Դոնալդ Թրամփին (տեսանյութ)

Անվտանգության աշխատակիցները ելույթի ժամանակ շտապ տարհանել են Դոնալդ Թրամփին (տեսանյութ)

Նևադա նահանգում ընթացող Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Հանրապետական կուսակցության թեկնածուի ելույթի ընթացքում անվտանգության աշխատակիցները նրան շտապ տարհանել են բեմից։ Նրանք դահլիճում ներկաներից մեկից վտանգ են զգացել։ «Fox News»-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է երեք հոգի վազում Թրամփի մոտ և նրան շտապ հեռացնում այնտեղից։

Ավելի ուշ Թրամփը վերադարձել է բեմ և շարունակել ելույթը՝ շնորհակալություն հայտնելով իր անվտանգության աշխատակիցներին։

-Մեզ չեն կանգնեցնի,-հայտարարել է Թրամփը։

«Интерфакс»-ը նշում է, որ անվտանգության աշխատակիցները հանդիսատեսի շրջանում զինված անձնավորության գտնվելու մասին տեղեկություն էին ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը