Աշխարհ

06.11.2016 11:21


Ստամբուլի օդանավակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Ստամբուլի օդանավակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել։ Իրավապահներն օդանավակայանի մուտքն արգելափակել են։

Reuters գործակալությունը հայտնում է, որ կրակը բացել են ոստիկանները, երբ մոտոցիկլետով անցնող անհայտ անձինք հրաժարվել են կանգ առնել։

CNN Turk-ն էլ հայտնում է, որ մի տղամարդ է վիրավորվել։ Նա, ինչպես նաև ևս մեկ մարդ ձերբակալվել են: Վիրավոր ոստիկանների կամ քաղաքացիական անձանց մասին տվյալներ չեն հաղորդվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը