Աշխարհ

04.11.2016 19:36


Լենինի նկարի հակառակ կողմում Նիկոլայ 2–րդի արգելված պատկերն է գտնվել (տեսանյութ)

Լենինի նկարի հակառակ կողմում Նիկոլայ 2–րդի արգելված պատկերն է գտնվել (տեսանյութ)

Ուշագրավ գտածո է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում։ 2013–ից Շտիգլիցի անվան ակադեմիայում վերանորոգվող Վլադիմիր Լենինի գեղանկարը մեկ այլ պատկերի հակառակ կողմն է հանդիսացել։

Լենինի կերպարը 1924–ին ստեղծել է Վլադիսլավ Իզմայլովիչը, որը դրա համար օգտագործել է ռուս վերջին կայսր Նիկոլայ Ռոմանովի տոնական դիմանկարը։ Արվեստում մի գործը մյուսի վրա վերստեղծելը հազվադեպ երույթ չէ։ Սակայն Իզմայլովիչն օգտագործել է կտավի հակառակ կողմը։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Հավանաբար, որոշելով փրկել բոլշևիկների կողմից արգելված աշխատանքը, նկարիչն այն ջրում լուծվող ներկի անվնաս շերտով է պատել՝ հաշվի առնելով, որ ապագա սերունդը կգաղտնազերծի պատկերը։ Այդպես էլ եղավ։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը