Աշխարհ

04.11.2016 10:25


Մոուրինյուն ավելին է պահանջում Մխիթարյանից

Մոուրինյուն ավելին է պահանջում Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4–րդ տուրում «Ֆեներբահչեի» հետ հանդիպելուց հետո գնահատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը։

«Նա պետք է ավելին անի։ Ամեն ինչ պարզ է։ Այս ակումբում մենք ավելին ենք ակնկալում։ Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից ու Մարսյալից էլ լավ խաղա։ Յուրաքանչյուր մարզիչ էլ ուզում է հաղթել դիմակայությունները, յուրաքանչյուր մարզիչ ուզում է օգագործել իր այն խաղացողներին, որոնք, նրա կարծիքով, ավելի կօգնեն։ Ես բացառություն չեմ»,–ասել է Մոուրինյուն։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ հայտավորվել էր «Ֆեներբահչեի» դեմ խաղին մասնակցելու համար։ Նախօերին թուրքական ակումբը 2։1 հաշվով հաղթեց մանկունիանցիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը