Աշխարհ

01.11.2016 19:00


Սեռափոխված դաղստանցուն գազանաբար սպանել են անմիջապես հարսանիքից հետո (լուսանկարներ)

Սեռափոխված դաղստանցուն գազանաբար սպանել են անմիջապես հարսանիքից հետո (լուսանկարներ)

Ծնունդով Դաղստանից Ադամ Ալիևը, ով սեռափոխվել էր և դարձել Ռաինա անունով աղջիկ, հարսանիքից հետո ընդամենը մի քանի օր է հասցրել ապրել սիրելի տղամարդու կողքին։ Հաղորդվում է, որ նրան գազանաբար սպանել են. ընդ որում՝ այդ արարքին հավանություն է տվել նրա հայրը։ Այս մասին հայտնում է «Soulpost.ru» կայքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադամը գնացել էր Մոսկվա, իբր թե, գումար աշխատելու, սակայն այնտեղ սեռափոխվել էր։ Այդ ամենը նա արել էր սիրելիի՝ Վիկտորի համար։

Նրա հետ ամուսնանալուց հետո Ադամի հայրը հայտարարել էր հեռուստալրագրողներին.

«Թող նրան սպանեն. ես չեմ ուզում նրան տեսնել։ Բերե՛ք նրան այստեղ և սպանե՛ք իմ աչքերի առաջ»։

Համաձայն ռուսական ԶԼՄ–ի՝ Ռաինան զգուշացրել էր ոստիկանությանը, որ իրեն սպառնում են սպանել։ Եվ այդպես էլ եղել է։ Նրա մարմինը գտել էին անճանաչելիորեն կտրտված վիճակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը