Աշխարհ

20.10.2016 10:35


Վենեսուելացիներին վիրավորել է Չավեսին Թրամփի հետ համեմատելը

Վենեսուելացիներին վիրավորել է Չավեսին Թրամփի հետ համեմատելը

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի կերպարի օգտոգործումը նախընտրական հոլովակում, որում դեմոկրատները համեմատել են Հիլարի Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփին Չավեսի հետ։

«Մենք պահանջում ենք հարգանք հրամանատար Ուգո Չավեսի հավերժ հիշատակի հանդեպ Դեմոկրատական կուսակցության նախընտրական թիմից՝ այդ աններելի և զզվելի հոլովակի հետ կապված»,–ասվում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքերով՝ նախընտրական քարոզարշավում նման քայլերը վկայում են ԱՄՆ–ում խոր էթիկական, բարոյական և քաղաքական ճգնաժամի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը