Լրահոս

11.05.2026 09:40


Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 11-15-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 25-27, երեկոյան՝ 18-20 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը