Աշխարհ

17.10.2016 16:30


Վատցկեն բացառել է Մխիթարյանի հնարավոր վերադարձը «Բորուսիա»

Վատցկեն բացառել է Մխիթարյանի հնարավոր վերադարձը «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու մասին լուրերին։

«Մխիթարյանի վերադա՞րձը։ Ոչ։ Ցանկացած խելացի խաղացող պետք է նախօրոք մտածի այն միջավայրի մասին, որտեղ տեղափոխվելու է: Երբ հանդես ես գալիս «Բորուսիայի» նման ակումբում, ու քեզ մոտ սկսում է ամեն ինչ ստացվել, տարօրինակ է այդ ամենից հրաժարվելը, նրանից, ինչին ժամանակի ընթացքում հասել ես։

Մխիթարյանի պարագայում դա ֆուտբոլիստի որոշումն էր: Նրան այդ որոշման հարցում օգնել է Ռայոլան։ Մինոն խելացի է, բայց անսիրտ է... Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»,- Վատցկեի խոսքն է մեջբերում «Kicker»-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը