Աշխարհ

03.10.2016 13:40


Պուտինը հոկտեմբերի 4–ին այցելելու է Ղազախստան

Պուտինը հոկտեմբերի 4–ին այցելելու է Ղազախստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 4–ին այցելելու է Աստանա։ Այցի ժամանակ Պուտինը Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկելու է փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 4-ին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղազախստան (Աստանա քաղաք): Պուտինը և Նազարբաևը վարելու են երկկողմ բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվելու են ռուս-ղազախական հարաբերությունների և ԵԱՏՄ ու այլ տարածաշրջանային միավորումների շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության արդի հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին նախագահները հանդես են գալու երկու երկրների խոշոր ձեռնարկատերերի մասնակցությամբ անցկացվող Ռուս-ղազախական գործարար համաժողովում, այնուհետև մասնակցելու են Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 13-րդ համաժողովին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը