Աշխարհ

22.09.2016 17:25


Վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը չի մասնակցել «Ռեալ Սոլթ Լեյքի» մարզմանը

Վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը չի մասնակցել «Ռեալ Սոլթ Լեյքի» մարզմանը

Հայաստանի հավաքականի և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցել «Ռեալ Սոլթ Լեյքի»՝ նախօրեին կայացած մարզմանը:

«Sltrib»–ի փոխանցմամբ՝ մարզման ընթացքում Մովսիսյանը բախվել է իր թիմակից Ջասթեն Գլադի հետ և վնասվածք ստացել։ Նշվում է, որ ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի:

«Ռեալ Սոլթ Լեյքը» սեպտեմբերի 25-ին հյուրընկալելու է «Դալլասին», սակայն Մովսիսյանի մասնակցությունն այդ խաղին հարցականի տակ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը