Աշխարհ

21.09.2016 15:00


Թուրքիայում գրոհել են Իսրայելի դեսպանատունը

Թուրքիայում գրոհել են Իսրայելի դեսպանատունը

Երկու անհայտ անձ փորձել է ներխուժել Թուրքիայում Իսրայելի դեսպանատուն։ Նրանցից մեկը ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է NTV–ն։

Առկա տեղեկատվությամբ՝ անհայտ անձինք որոշել են իրենց բողոքն արտահայտել դեսպանատանը։ Երբ դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության աշխատակիցը հրահանգել է նրանց հեռանալ, կրակոցներ են հնչել։ Անձանցից մեկին գնդակահարել են, մյուսը վիրավորվել է դեսպանատուն ներխուժելու փորձի ժամանակ։

«Аль-Арабия»–ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով իսրայելական դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը