Աշխարհ

21.09.2016 11:40


Պան Գի Մունը սաղմոնի ձկնկիթով է կերակրել համաշխարհային առաջնորդներին

Պան Գի Մունը սաղմոնի ձկնկիթով է կերակրել համաշխարհային առաջնորդներին

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71–րդ նստաշրջանին մասնակցող երկրների առաջնորդներին, կառավարությունների ղեկավարներին, արտգործնախարարներին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նրբաճաշակ խորտիկներով է կերակրել։

Պան Գի Մունի աջ կողմում նստել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ձախից՝ Չիլիի առաջնորդ Միշել Բաչելեթը։

Իր խոսքում գլխավոր քարտուղարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Բարաք Օբամային՝ հայտարարելով, որ ժամանակն է՝ իրենք մտածեն, թե ինչ են անելու պաշտոնից հեռանալուց հետո։ Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնը կթողնի հունվարի 20–ին՝ Պան Գի Մունի լիազորությունների լրանալուց 20 օր հետո։

Պան Գի Մունն Օբամային գոլֆ խաղալու է հրավիրել, բայց խնդրել է, որ նա իրեն բասկետբոլի չհրավիրի։

Իր ելույթի վերջում Պան Գի Մունը բաժակ է բարձրացրել խաղաղության, բարգավաճման և աշխարհում մարդու իրավունքների համար և թեթև հպել բաժակը սպիտակ տան ղեկավարի գավաթին։

Ճաշին մատուցվել է հորթի միս՝ սնկային սոուսով, գունավոր կաղամբի պյուրե՝ «Գրյույեր» պանրով, որպես նախուտեստ առաջարկվել է սաղմոնի ձկնկիթ, մարինացված բազուկ՝ սամիթով, լոբի, ռեհանով և լայմի սոուսով աղցան «Լոլլո Ռոսսո»: Որպես դեսերտ մատուցել են շոկոլադե տերրին՝ ընկույզի մուսով և ազնվամորու մուրաբայով, ինչպս նաև մանգոյի փափկամսով գնդիկներ: Պան Գի Մունի հյուրերին առաջարկվել են կալիֆոռնիական «Շարդոնե» սպիտակ գինի, իտալական կարմիր «Ռիոխա» և մուսկատի սպիտակ գինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը